Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է

Վարորդն անօգնական վիճակում է թողել վրաերթի ենթարկվածներին ու փախել առանց ավտոմեքենայի։ Տուժածներից մեկը 5 տարեկան է, մյուսը` 4։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արմավիրի մարզում «Lexus» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 56-ամյա Կարինե Եղիազարյանին, 5-ամյա Կարինե Ալեքսանյանին և 4-ամյա Ռուզաննա Մովսեսյանին: Տեղեկությունը հայտնում է shasmshayn.com-ը:

Վրաերթ Կոտայքի մարզում. 75-ամյա տղամարդը մահացել է

Դեպքը տեղի է ունեցել երեկ` մայիսի 24-ին, ուշ երեկոյան, Էջմիածին քաղաքի Պետրոզավոդսկ փողոցի թիվ 68 հասցեի դիմաց։

Ըստ կայքի` վարորդն ավտոմեքենան թողել է դեպքի վայրում և փախել։

Երևանում քաղաքացուն վրաերթի են ենթարկել, ապա հարվածել գլխին և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Վաղարշապատի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով` վրաերթի ենթարկված երեխաները 56–ամյա կնոջ թոռնիկներն են։

Ողբերգական դեպք Սյունիքում. բեռնատարի վարորդը սայթաքել ու ընկել է իր իսկ մեքենայի տակ