ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Արամուսում և Նոր Գեղիում գտնվող ասֆալտի գործարան։ Facebook սոցցանցի իր էջում նախարարը ցուցադրել է, թե ինչպես են աշխատում գործարանները։
«Շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների` այս ասֆալտգործարանն ունի առավել որակյալ և էկոլոգիապես մաքուր արտադրողականություն։ Այն կարողանում է ժամում արտադրել 240 տոննա ասֆալտ` նախկին 50 տոննայի փոխարեն»,–տեսանյութերից մեկին կից գրել է նախարարը։
Իսկ, ահա, Նոր Գեղիում նախարարը ցուցադրել է ասֆալտի ստացման պրոցեսը։
Նախարարն այցելել է նաև Եղվարդն Աշտարակին կապող ճանապարհահատված, որտեղ բուռն ասֆալտապման աշխատանքներ են ընթանում այս պահին։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թ. հիմնանորոգվել է շուրջ 360 կմ պետական նշանակության ճանապարհ, և սա այնքան է, որքան 2013-2017 թթ. կատարված նույնանման աշխատանքները. փաստացի մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում 5 տարում էր կատարվում:
Ազատության հրապարակը կբարեկարգվի. քաղաքապետարանն առաջարկում է ասֆալտը հանել ու սալիկապատել
Նրա խոսքով` նախորդ տարիների համեմատ, էականորեն նվազել է ճանապարհների հիմնանորոգման ինքնարժեքը: 2014 թ. 1 կմ ճանապարհի հիմնանորոգումն արժեցել է ավելի քան 200 մլն դրամ, նախորդ տարի նույն աշխատանքները բյուջեի համար արժեցել են 2.5 անգամ ավելի էժան՝ մոտ 80 մլն դրամ: