Երևանում քաղաքացուն վրաերթի են ենթարկել, ապա հարվածել գլխին և հափշտակել 10 հազար ԱՄՆ դոլար

Շենքերի արանքում ընկած վիրավոր տղամարդուն հայտնաբերած քաղաքացին ահազանգել է ոստիկանություն։ Տուժածը ոստիկաններին հայտնել է, որ աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Երևանում ավազակային հարձակում է տեղի ունեցել։ Մոտ 40-ամյա տղամարդուն վթարի են ենթարկել, այնուհետև մեքենայից իջել, ձողով 2 անգամ հարվածել նրա գլխին ու հափշտակել  են նրա մոտ եղեծ գումարը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյան։

Աղբատարի մեջ հայտնված գլխատված տղամարդու գործընկերը չհեռանալու ստորագրություն է տվել

«Այսօր, 09:30-ի սահմաններում  ոստիկանություն ահազանգ է ստացել, որ , որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 132 շենքի մոտ գետնին ընկած, վիրավոր տղամարդ կա։ Ոստիկանության օպերտաիվ աշխատակիցներին տղամարդը պատմել է, որ 09:20-ի սահմաններում  նա վրաերթի է ենթարկվել, որից հետո վարորդն իջել է մեքենայից, ձողով երկու անգամ հարվածել նրա գլխին, հափշտակել մոտի գումարը ու փախել»,-ասաց Գաբրիելյանը։

Ավազակային հարցակման վերաբերյալ shamshyan.com-ը մանրամասներ է հայտնում։

«Նշված քաղաքացին, ով մոտ 40 տարեկան տղամարդ է, գլխի մասում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ըստ տեղեկության՝ հիվանդանոց մեկնած ոստիկաններին  տուժածը նաև հայտնել է, որ իր մոտից հափշտակել են մոտ 10 հազար ԱՄՆ դոլար։ Տուժածը տեղեկացրել է, որ աշխատում է «Մալաթիա» տոնավաճառի տարադրամի փոխանակման կետում»,-գրում է կայքը։

Ինչպե՞ս է բեռնատարը հայտնվել երկաթգծի վրա․ Գրձելյանը՝ անպատասխանատու վարորդի մասին

Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժանում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են տուժածի ինքնությունը, դեպքի հանգամանքներն ու աշխատում  հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։