Հրդեհ Գյումրիում. տան մանսարդային տանիքն ամբողջությամբ այրվել է

Գյումրու առանձնատներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են նաև 4 պատուհան, 1 դուռ, մոտ 3 խմ կուտակած փայտ և կենցաղային իրեր։
Sputnik

Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում. COVID-19–ով վարակված 5 պացիենտ է մահացել

Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հրդեհի մասին ահազանգը ստացել են մայիսի 21-ին, ժամը 18։11-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:38-ին, մարվել՝ 19:37-ին:

Ամբողջությամբ այրվել են տան մանսարդային տանիքը (120 քմ), 4 պատուհան, 1 դուռ, կուտակած փայտ (մոտ 3 խմ) և կենցաղային իրեր։ 

Հրդեհ Չարենցավանում. փոքրիկ Մանեին հիվանդանոց են տեղափոխել