Մարտունու բնակիչներից մեկը որոշել էր առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառք իրականացնել

Курс валют
Մարտունի քաղաքի բնակիչներից մեկին խուզարկել են ու մեծ քանակությամբ դրամական միջոցներ հայտնաբերել, այդ թվում՝ արտարժույթ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի իրականացման հերթական դեպքը, որի շրջանակներում քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Село Коти
Արագածոտնի մարզի 3 համայնքների սևահողն ապօրինի վաճառել են Երևանում. ՊԵԿ–ի բացահայտումը

«Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գործող բանկերից մեկի հարակից տարածքում ֆիզիկական անձը իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի արտարժույթի առուվաճառքի գործարքներ։ Արտարժույթի առուվաճառք իրականացնելուց անմիջապես հետո բռնվել և բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեծ քանակությամբ դրամական միջոցներ, այդ թվում՝ արտարժույթ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բիզնես կենտրոն կամ հյուրանոց՝ հիվանդանոցի փոխարեն. մասնավորեցման նոր կանոնները

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել է քրեական գործ:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ առանց համապատասխան թույլտվության արտարժույթի առուվաճառքի գործարքներից։

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել