Հայկական արտադրության անօդաչու թռչող սարքը բարեհաջող փորձարկվել է. տեսանյութ

Հայկական բանակը կհամալրվի նոր ու տեղական արտադրության մարտական դրոններով։ Շուտով կսկսվի դրանց սերիական արտադրությունը։
Sputnik

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է հայկական արտադրության անօդաչու թռչող սարքի փորձարկումը։

Ինքնաթիռներ, սնունդ, աշխատավարձ և ոչ միայն․ ինչպիսի՞ն էր տարին հայկական բանակի համար

«Հայկական հարվածային ԱԹՍ-ը հաջողությամբ հաղթահարել է փորձարկման եզրափակիչ փուլը։ Առաջիկա ամիսներին այն կմտնի սերիական արտադրության փուլ և լիարժեք տեղ կզբաղեցնի պաշտպանական համակարգում»,–գրել է նա:

Հայաստանի զինված ուժերը հետևողականորեն կատարելագործում են ավիացիան ՝ այն համալրելով հայրենական արտադրության նոր նմուշներով:

Առաջիկայում մեր զինանոցը կհամալրվի տեղական ԱԹՍ–ներով։

Ավելի ուշ նույն տեսանյութը Facebook-ի իր էջում տեղադրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ԱԹՍ–ների արտադրությունը կայանում է Արցախում։

Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ