Անձրևանոցը դեռ պետք չի գա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում կնկատվի օդի ջերմաստիճանի բարձրացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։

Ինչո՞ւ գազի միասնական գին չի սահմանվում. Պուտինը պատասխանեց Փաշինյանին ու Լուկաշենկոյին

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հրդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Անձրևանոցը դեռ պետք չի գա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Ի՞նչ կանոններ են գործելու մանկապարտեզներում

Մայրաքաղաքում մայիսի 20–ի գիշերը սպասվում է 12–14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։