Հանրային տրանսպորտը սկսել է գործել. ուղևորների մուտքը` միայն դիմակով

Sputnik Արմենիան եղել է Երևանի մետրոպոլիտենում, զրուցել վարորդների և հանրային տրանսպորտից օգտվող առաջին ուղևորների հետ։
Sputnik

Մեկուկես ամսվա դադարից հետո Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տարածքում, ինչպես նաև երևանյան կանգառներում մի փոքր աշխուժություն է նկատվում։ Այսօրվանից հանրային տրանսպորտը սկսել է գործել։

ՃՈ հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա հանգստյան օրերին

Ճիշտ է, շատերը դեռ խուսափում են տնից դուրս գալուց և տրանսպորտից օգտվելուց, բայց կանգառներում արդեն հայտնվել են մետրոյի գնացքին կամ ավտոբուսին սպասողները։ Բոլոր ուղևորների համար մեկ պարտադիր պահանջ է գործում` առանց դիմակի ու ձեռնոցի արգելվում է օգտվել տրանսպորտից։

Վարորդները հուսով են, որ գծատերերը կամ էլ Երևանի քաղաքապետարանն ըմբռնումով կմոտենան և օրվա պլան դեռ չեն ուզի, քանի որ ուղևորների հոսք գրեթե չկա։

Ուղևորները նշում են` քանի դեռ կորոնավիրուսի տարածման վերջը չի երևում, լավ է, որ հասարակական տրանսպորտը գործում է։ Նրանցից ոմանք պատմում են, որ այս օրերին ստիպված են եղել ոտքով հասնել աշխատավայր։

Ի դեպ, այս օրերին հասարակական տրանսպորտը կայանատեղից դուրս կգա առավոտյան 7։30 և աշխատանքը կավարտի 22։00–ին։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրությունը Հայաստանում կշարունակի գործել դեռ մինչև հունիսի 13-ը։

Սակայն որոշ սահմանափակումներ վերացել են. մայիսի 18-ից կգործի հասարակական տրասպորտը, կբացվեն մանկապարտեզները, առևտրի իրականացման վայրերը (այդ թվում` մոլերը), ստեղծագործական խմբերը, մարզասրահները, լողավազանները։ Հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում։

Գծատերերը կաշխատեն առանց շահույթի՞. տրանսպորտի օրվա պլանի հարցը մնացել է անփոփոխ