«Մամ, պապ, սիրում եմ ձեզ»․ Պեսկովի 5-ամյա դուստրն աջակցել է COVID-19-ով վարակված ծնողներին

Փոքրիկ Նադյան վստահ է, որ ծնողները կհաղթահարեն ամեն ինչ ու շուտ տուն կվերադառնան, իսկ մինչ այդ նա որոշել է տեսանյութ ուղարկել ծնողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և նրա կնոջ՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկայի 5-ամյա դուստրը ոգեշնչող տեսանյութ է ուղարկել ծնողներին, որոնք  վարակվել են կորոնավիրուսով և այս օրերին գտնվում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։

Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը

Նադյան, որն այժմ տանն է, շատ է կարոտում ծնողներին։ Նրա անակնկալ տեսանյութը ոգևորել է Տատյանային, վերջինս որոշել է այն հրապարակել Instagram-ի իր էջում։

«Իմ տիեզերքը»,- տեսանյութին կից գրել է օլիմպիական չեմպիոնուհին։

Իսկ տեսանյութում փոքրիկ Նադյան հավատով ասմունքում է, որ իր ընտանիքը հաղթահարի ամեն դժվարություն։ Նա ծնողներին օդային համբույրներ ու գրկախառնություններ է ուղարկում։

ՌԴ մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել

«Հայրիկ, մայրիկ, ես ձեզ սիրում եմ»,- ասում է փոքրիկը։

Գեղասահորդուհու հետևորդները շատ են հավանել անկեղծ փոքրիկին, իսկ ծնողներին մաղթել են շուտափույթ առողջություն։

Հիշեցնենք՝ մայիսի 11-ին հայտնի դարձավ, որ Դմիտրի Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով։