ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է հայտնվել ազատության մեջ. գրում է ermenihaber.am–ը։
Սամասթն արդեն 13 տարի 5 ամիս անցկացրել է բանտախցում և նրա պատժաժամկետի ավարտին մնացել է 1 տարի 9 ամիս։ Սակայն, ըստ կայքի, պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակներում նախատեսվում է, որ մարդասպանին ազատ կարձակեն 9 ամիս հետո։
Հիշեցնենք, որ անվանի պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության ծրագրմանն ու իրականացմանը մասնակցելու մեջ մեղադրվող մի քանի տասնյակ անձանց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա Թուրքիայի ամենաաղմկահարույց դատական գործերից է, որը շարունակվում է արդեն 13 տարի։
Հրանտ Դինքի սպանության գործով հարցաքննվել է Ստամբուլի նախկին փոխնահանգապետը
Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007թ. հունվարի 19-ին թերթի խմբագրատան առջև սպանեց 16–ամյա Օգյուն Սամասթը։