Հայաստանում կորոնավիրուսից մահացած տղամարդը ունեցել է խրոնիկ հիվանդություններ

Մահացած պացիենտը 81-ամյա տղամարդ է, որն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 3860 է

«Պացիենտը եղել է 81 տարեկան (տղամարդ) և ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրը արձանագրվել է մահվան ևս 1 դեպք․ պացիենտը չի ունեցել ուղեկցող խրոնիկ հիվանդություններ։

Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3860 դեպք, առողջացել է  1572 մարդ, մահացածների թիվը հասել է 49-ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 2218 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 36016 թեստավորում:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը