«10 օր արև». Գագիկ Սուրենյանը լավ լուր ունի

Հանրապետության գլխավոր օդերևութաբանը հայտնել է, թե ինչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա 10 օրերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում գրել է, թե ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին։


«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»,- գրում է Սուրենյանը:

Նշենք, որ օդերևութաբանական կենտրոնի կանխատեսումներով՝ մայիսի 14-16-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում ևս տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +23-ից +25, երեկոյան՝ 16-ից +18 աստիճան։