ԱՄՆ–ում նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջարեդ Քուշները չի բացառել, որ համավարակի պատճառով այս տարվա աշնանը ծրագրած նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում 2020 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները կարող են հետաձգվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Time-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները։  

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 4,3 միլիոնի սահմանը

Նա ասել է, որ չի կարող խոստանալ, որ ընտրությունները նախատեսված ժամկետում կանցկացվեն։

Խորհրդական Քուշները հույս է հայտնել, որ 2020 թվականի նոյեմբերին COVID-19-ի հետ կապված իրավիճակը կկայունանա։

Այսօրվա երեկոյան տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի 1 414 053 վարակակիր կա, 83 769-ը մահացել են։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսն ու միջուկային մրցավազքը. ինչի՞ մեջ է ԱՄՆ–ն փորձում ներքաշել Չինաստանին

Աշխարհում կորոնավիրուսի 4.3 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է 292 893 մարդ։