ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Քննչական մարմինը հրաժարվել է Խաչատուրյան քույրերի գործը սպանությունից վերաորակավորել ինքնապաշտպանության։ Այդ մասին News.ru տեղեկատվական կայքին հայտնել է քույրերից մեկի՝ Մարիա Խաչատուրյանի փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
«Քննությունն իր դիրքորշումը չի փոխել։ Այնպես որ, մենք հույսներս դնում ենք դատախազի սկզբունքայնության և գործի հետ վերադարձի վրա»,-պարբերականին տված հարցազրույցում ասել է Պակուլինը։
Փաստաբանը ենթադրում է, որ գործը դատախազին կհասնի այս տարվա հունիսին։ Տվյալ պահին հետաքննությունն ավարտված է, գործին ծանոթանալու համար այն փոխանցվել է տուժող կողմին։
Ավելի վաղ՝ 2020 թ․-ի հունվարին, դատախազությունը քննչական մարմնին պարտավորեցրել էր հանցագործությունը որակել ոչ թե որպես սպանություն, այլ «անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված գործողություն»: Գործի վերաորակավորումը կարող էր հնարավորություն տալ դադարեցնել Խաչատուրյան քույրերի նկատմամբ քրեական հետապնդումը։
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Ալտուֆյեվսկի մայրուղում գտնվող տանը։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են հանցանքը։ Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։
Խաչատուրյան քույրերի վերահսկման էլեկտրոնային թևնոցները հանել են
Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդն անձի խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնության է ենթարկել նրանց», իսկ աղջիկները գործել են ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։
Հոգեբույժները պարզել են` Միխայիլ Խաչատուրյանը հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. ԶԼՄ