Կորոնավիրուսից դարձյալ կին է մահացել

Վերջին մեկ օրում արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 146–ով և դարձել 3538

«Կորոնավիրուսից մահացել է 82 տարեկան մի կին, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը արձանագրվել է նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։

Նշենք, որ մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2042 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 33 313 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 71 առողջացած։

COVID-19. աշխարհում բացահայտված դեպքերի թիվն արդեն 4.2 միլիոնից ավել է. նոր տվյալներ