ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի– Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը քաղաքականությամբ չի զբաղվելու։ Նա նման հայտարարությամբ հանդես եկավ այսօր` լրագրողնհերի հետ զրույցում։
Հայտնել էինք, որ Կարապետյանն այսօր մասնակցում էր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։
Հարցին, թե ինչու նա դուրս եկավ «Հայաստանի հանրապետական կուսակցությունից»` Կարապետյանը նույն պատասխանը տվեց, որ քաղաքականությամբ չի զբաղվելու։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև` արդյո՞ք Կարապետյանը շփվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Ի պատասխան նախկին վարչապետը նշեց, որ մայիսի 9-ին զանգահարել է Սերժ Սարգսյանին և շնորհավորել տոնի կապակցությամբ։
Նշենք, որ Կարապետյանը հայտնել էր, որ այսօր ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի բոլոր հարցերին պատասխանել է։
Հիշեցնենք, որ 2018–ի դեկտեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ–ից դոււրս գալու դիմում է ներկայացրել։ Իսկ մինչ այդ` 2018–ի հունիսին, նա լքել էր նաև ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնը։