Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 138–ով և դարձել 3313

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընթացքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 138-ով և դարձել 3313։ Մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1928 մարդ, կատարվել է 31 590 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1325–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 45 դեպք և մահվան 15 անուղղակի դեպք:

Մայիսի 9-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 3175 էր:

Հայաստանում կորոնավիրուսից 48-ամյա կին է մահացել

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։

Շտապօգնության աշխատակիցներից 12-ը վարակվել են կորոնավիրուսով. նրանք մեկուսացված են