Վարարած Աղստևը քշել–տարել է գետն ընկած մեքենան. տեսանյութ

Մեքենան գետն է ընկել Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի մոտ։ ԱԻՆ–ի փրկարարները «կատաղած» գետի հետ պայքարում պարտվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ այսօր վերսկսել են Աղստև գետն ընկած մեքենայի որոնողական աշխատանքները, սակայն դեպքի վայրում ավտոմեքենան չի հայտնաբերվել (գետը քշել - տարել է)։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին` ժամը 22։20-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենան ընկել է Աղստև գետը։

Ի՞նչ է իրականում կատարվում Տավուշում. մարզպետարանի պարզաբանումը

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական։

Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:

Մեքենան ընկել է Հրազդան գետը. երեք քաղաքացու հոսպիտալացրել են