Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը

Առաջիկա օրերի համար օդերևութաբանները տեղումներ են կանխատեսել ամբողջ հանրապետության տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հանրապետության տարածքում մայիսի 9-11-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում  սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 12-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մեր կյանքի ճանապարհն անցնում է նաև Արցախով»․ Նունե Սարգսյանը լուսանկարներ է հրապարակել

Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելել, որ ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում Հաղթանակի օրը

 

Երևան քաղաքում ևս մայիսի 9-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում  է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-17 մ/վ։ Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կաթից ու հեքիաթից կտրված երեխային կսովորեցնեն պաշտպանվել սեռական ոտնձգություններից

Մայրաքաղաքում Հաղթանակի օրը ցերեկը կլինի +16...+18 աստիճան տաքություն, իսկ գիշերային ժամերին կգրանցվի +8...+10։