Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև Ապրիլյան պատերազմին մասնակցածներին, նրանց, ովքեր 4 տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին: Նման կարծիք է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի, ինչպես նաև Շուշիի ազատագրման առթիով հղած իր ուղերձում։

Տոնական ավիացիոն շքերթ. Երևանի երկնքում Սու-30ՍՄ կործանիչներն էին և ոչ միայն. լուսանկարներ

«Շնորհավորում եմ մայիսյան մեր եռատոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:  Առաջին հերթին ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին, մաղթում ամուր առողջություն: Նրանց համար, անկասկած, մեծագույն երջանկություն էր Հայրենական մեծ պատերազմից տասնամյակներ հետո տեսնել հայրենիքի ազատության ու անկախության պայքարում իրենց զավակների և թոռների փառավոր հաղթանակը»,–ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով`  հաղթանակից հետո աշխարհը, ցավոք, լիովին չձերբազատվեց չարից և մարդկությանը սպառնացող վտանգներից: Նեոֆաշիստները, նորօրյա ահաբեկիչները, զանազան հեղափոխական բռնապետերն ու զավթիչները մինչ այսօր չարիք են առաջադեմ մարդկության համար: Քսանմեկերորդ դարում անգամ ականատես ենք դառնում սարսափելի ավերածություններով պատերազմների, տեղահանությունների ու մարդկային տառապանքների: Սա, ըստ Սերժ Սարգսյանի, առաջադեմ մարդկությանը նետված հերթական մարտահրավերն է, որին համատեղ չդիմակայելը հղի է կործանարար հետևանքներով:

Մեր կոփված բարեկամությունը կշարունակվի. Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին

Անդրադառնալով Արցախյան ազատամարտին` Սարգսյանը հայտնել է, որն ավելի քան երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը հերոսաբար դիմագրավեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային  և հաղթանակով պսակեց զավթիչի դեմ իր ազատագրական պայքարը:

«Շնորհավորում եմ իմ զինակից ընկերներին` Արցախյան ազատամարտում հայրենասիրության և սխրանքի բացառիկ դրսևորումներով աչքի ընկած հերոսներին, որոնց հետ պատիվ եմ ունեցել անցնելու ամբողջ պատերազմը և ազատագրելու մեր հայրենիքի մի մասը` Արցախի սրբազան հողը»,–ասել է Սարգսյանը:

Հաղթանակած հին և նոր սերունդները միասին են. հուզիչ տեսանյութ` նվիրված Հաղթանակի 75–ամյակին

Նա շնորհավորել է նաև Ապրիլյան պատերազմին մասնակցածներին, նրանց, ովքեր չորս տարի առաջ հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում գերազանցեցին իրենց պապերի ու հայրերի սխրանքը` փառավոր հաղթանակի նոր էջ գրելով հայոց պատմության մեջ: