Հայաստանում կորոնավիրուսից 61 տարեկան կին է մահացել

Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել։

Նիկոլ Փաշինյանը խոսեց պապի, կորոնավիրուսի, տոնական օրվա, վարչապետ լինելու ու ՌԴ–ի մասին

«Կորոնավիրուսից մահացած կինը եղել է 61 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։

Այսպիսով, մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն` առողջացած, 44-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 30 397  թեստավորում:

Վտանգավոր չեն. նախարարը` բանակում կորոնավիրուսի դեպքերի մասին

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։