Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերը ավելացել են 145-ով և դարձել 3029

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում գրանցված կորոնավիրուսի նոր դեպքերի մասին վերջին տվյալները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 145-ով և դարձել 3029։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1758 մարդ, կատարվել է 29205 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1218–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 43 դեպք և մահվան 10 անուղղակի դեպք:

Մայիսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2884 էր:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված, որը կգործի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։

Ինչպես COVID-19-ը կազդի Հայաստանի ժողովրդագրության վրա․ փորձագետը պարզաբանել է իրավիճակը

Մայիսի 4-ից հանվել են քաղաքացիների տեղաշարժին ու տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք սահմանափակումներ, այլևս չկա նաև տեղաշարժման թերթիկի անհրաժեշտություն։