Եվս 2 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածները տղամարդիկ են

Մեկ օրում արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik.ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու 2 դեպք է գրանցվել։

«Պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, որոնք ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 9 է։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 3 մլն 820 հազարի սահմանը

Նշենք, որ մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2884 դեպք, վարակվածներից 1185-ն առողջացել են, 42-ը` մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1648 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 28017 թեստավորում:

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 102–ով և հասել 2884-ի, 50 մարդ առողջացացել է։

ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդներ դեկտեմբերի՞ն էլ են եղել. Թորոսյանը տվյալներ է ներկայացրել