«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

Կազմակերպիչները պատմել են, թե ինչպես կարելի է մասնակցել «Անմահ գնդի» քայլերթին։ Նրանք ասել են` ինչպես կարելի է հայտ ներկայացնել և մասնակցության այլընտրանքային ձևեր են առաջարկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik․ «Անմահ գունդը»՝ աշխարհի բոլոր անկյուններից եկած մասնակիցներով, չնայած կորոնավիրուսի համավարակին, կանցնի Ռուսաստանի գլխավոր հրապարակով, սակայն առցանց ռեժիմով։ 

«Անմահ գնդի» քայլերթն այս տարի առցանց կանցկացվի. Գոհար Ղումաշյանը մանրամասներ է հայտնում

Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում և ՌԴ այլ քաղաքներում էկրաններին կցուցադրվեն հերոսների լուսանկարներն ու անունները, որոնց պատմությունները նախապես ուղարկել են նրանց զավակները, թոռներն ու ծոռները։

Ակցիան մեկնարկում է ժամը 11։00-ին Կամչատկայի Պետրոպավլովսկում (Մոսկվայի ժամանակով 02:00), ապա տեղի ժամանակով ժամը 11։00-ին հեռարձակմանը կմիանան մյուս մարզերը։

Անմահության ձայները․ Հաղթանակի օրվա առթիվ հրապարակվել է հայ վետերանների հուշերի ժողովածուն

«Մեկ շաբաթից մի փոքր ավել ժամանակ է անցել այն պահից, երբ մենք ներկայացրինք «Անմահ գունդը՝ առցանց» նախագիծը, և այսքան կարճ ժամանակահատվածում արդեն մասնակցության մոտ 2 միլոն հայտ ենք ստացել»,-պատմել է «Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման կենտրոնական շտաբի համանախագահ Սերգեյ Մակարովը։

«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

Անգամ եթե հերոսի լուսանկարը չի պահպանվել, հայտը կարելի է թողնել առանց լուսանկարի` պարզապես մի քանի անհրաժեշտ տվյալներ լրացնելով։ Բոլոր հայտերը, անկախ Հայրենական պատերազմի մասնակցի ազգականների աշխարհագրական դիրքից կամ որևէ այլ պատճառից, կընդունվեն, և նրանք կկարողանա մասնակցել առցանց քայլերթին։

Ի դեպ, քայլերթը կտևի այնքան, մինչև Կարմիր հրապարակով անցնի վերջին վետերանը, անգամ եթե հարկ լինի հեռարձակումը մի քանի շաբաթ շարունակել։ Նա չի բացառել, որ հետագայում ակցիայի` արդեն գոյություն ունեցող ֆորմատին զուգահեռ կպահպանվի նաև այս ֆորմատը, սակայն ամեն ինչ կախված է մասնակիցների ակտիվությունից։

«Հայաստանի անմահ գունդը» մեկնարկում է «Իմ հերոսի պատմությունը» առցանց արշավը

«Սբերբանկ» ԲԲԸ-ի վարչության նախագահի տեղակալ Ստանիսլավ Կուզնեյցովն իր հերթին հայտնել է, որ յուրաքանչյուրը, ով հայտ է ուղարկել, էլեկտրոնային նամակ կստանա, որում նշված կլինի հստակ ժամը, երբ հեռարձակվելու է հերոսի լուսանկարն ու պատմությունը։ Բացի այդ, երթը կհեռարձակվի «Օդնոկլասնիկի», «Վկոնտակտե» սոցիալական ցանցերում և «Անմահ գնդի» կայքում։ Համապատասխան ձևաթուղթը կարելի է լրացնել մինչև մայիսի 9-ը` ժամը 15։00-ը։

«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

«Ռուսաստանի Անմահ գունդ» Համառուսաստանյան հասարակական շարժման գործադիր կոմիտեի նախագահ Արտեմ Խուտորովսկին իր հերթին հանդես է եկել հետաքրքիր առաջարկով։

«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

Նրանց, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել հայտ ներկայացնել և չեն կարող հեռարձակման ժամանակ տեսնել իրենց հերոսի դիմանկարը, նա առաջարկել է այլընտրանքային ակցիա՝ դիմանկարը դնել պատուհանի մոտ և որոշ ժամանակ թողնել այնտեղ:

Իսկ ահա Համառուսաստանյան «Հաղթանակի կամավորներ» հասարակական շարժման Կենտրոնական շտաբի նախագահ Օլգա Ամելչենկովան բոլորին առաջարկում է վերցնել հերոսների դիմանկարները և ուղիղ 19։00-ին դուրս գալ իրենց տների պատշգամբներ, մեկ րոպե լռությամբ հարգել հերոսների հիշատակը և կատարել լեգենդար «Հաղթանակի օրը» երգը:

«Անմահ գունդը» կանցնի Կարմիր հրապարակով, բայց այլ ֆորմատով

Նա հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես միանալու է այդ ակցիային։

Նշենք, որ առցանց քայլերթին մասնակցելու համար վետերանի լուսանկարը կարելի է տեղադրել հետևյալ հարթակներում․

https://2020.polkrf.ru/,

https://ok.ru/app/immortal-regiment,

https://vk.com/polk_app, https://sber9may.ru/։

«Անմահ գունդը՝ առցանց» քայլերթի հեռարձակումը մայիսի 9-ին նախատեսվում է Ռուսաստանի, այդ թվում՝ Մոսկվայի մեդիաէկրաններին, Մոսկվայի մետրոպոլիտենի էկրաններին, «Okko», «Море.тв», «Ivi.ru» առցանց կինոթատրոնների հարթակներում, СТС և «Պոբեդա» հեռուստաալիքների եթերում։

Բացի այդ, մի շարք հեռուսաալիքներ ուղիղ եթեր են ծրագրում։ Հեռարձակումը կգնա նաև «Одноклассники» и «ВКонтакте» սոցիալական ցանցերում, զանազան առցանց հարթակներում, Ռուսաստանի անմահ գնդի www.polkrf.ru և Միջազգային անմահ գնդի www.polk.press կայքերում։