Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն այցելել է անցյալի իրադարձությունների վայր և ռուսաստանցի հայտնի պատմաբան Արմեն Գասպարյանի հետ միասին վերհիշել քիչ հայտնի պատերազմի պատմական տարեգրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մեղրիի լեռնանցքում մինչ օրս խորհրդային ռմբակոծիչի բեկորներ կան, իսկ Քաջարանի քաղաքային գերեզմանատանը 1941 թվականի օգոստոսին զոհված օդաչուների անուններով տապանաքարեր են կանգնեցված։ Եվս մեկ եղբայրական գերեզման կա Մեղրիի սահմանային ջոկատի տարածքում, որտեղ հանգչում են «Համաձայնություն» սովետա–բրիտանական օպերացիայի 12 մասնակիցներ։

Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը

Նրանք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Հայաստանում զոհվածներն են, որի տարածքը պատերազմը շրջանցեց։ Գերմանացիների ներխուժումից երկու ամիս անց Խորհրդային Միությունն ու Մեծ Բրիտանիան, սպառելով դիվանագիտական ջանքերը, զորքը մտցրին Իրանի տարածք։ Այս և ևս մի քանի տասնյակ զինվորների ու սպաների կյանքի գնով էր, որ խորհրդային Անդրկովկասն ու Միջին Ասիան ռազմական գործողությունների բեմահարթակ չդարձան։

Անկախ նրանից, որ 1925 թվականին Ւրանի շահ Ռեզա Փահլավին իշխանության եկավ Լոնդոնի աջակցությամբ և երկրի տնտեսության մեջ բրիտանական կապիտալն էր գերակշռում, նախապատերազմյան Թեհրանն աստիճանաբար սկսեց կենտրոնանալ ինդուստրացման գերմանական մոդելի վրա։ Դեպի Բեռլին բռնած ուղղությունն ամրապնդվում էր մոտ գաղափարախոսություններով։ Շահն առաջնորդվում էր «արիացիների գերազանցության» քաղաքականությամբ և այդ ասպարեզում Բեռլինի կողմից փոխադարձության հասավ։

Թեհրանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը դեպի Երրորդ ռեյխը սպառնում էր նրանով, որ բրիտանացի ներդրողների միջոցներով կառուցված նավթային հանքավայրերը, վերամշակող գործարաններն ու տրանսպորտային ենթակառուցվածքը կարող էին բաժին հասնել հիտլերյան Գերմանիային։

1941 թվականի օգոստոսի կեսերին ԽՍՀՄ ԱԳՆ–ն նոտա հղեց շահի կառավարությանը` պահանջելով երկրից արտաքսել Գերմանիայի քաղաքացիներին և համաձայնություն տալ Գերմանիայի հետ` պատերազմի ընթացքում Իրանում սովետական զորախմբին տեղակայելու համար։ Թեհրանը մերժեց այդ առաջարկը: Շահը չեղյալ հայտարարեց զինծառայողների արձակուրդները և լրացուցիչ զորահավաք հայտարարեց:

ԱԹՍ-ների հեռակառավարվող կռիվը, կամ ինչով էր ապրիլյանը տարբերվում 90–ականների պատերազմից

1941 թվականի օգոստոսի 25-ին` լուսաբացին, խորհրդային սահմանապահներն առաջինն անցան Արաքս գետը և ոչնչացրին սահմանային անցակետերը։ Այդ գործողությունները, որոնց մասնակցում էին նաև Մեղրիի մարտիկները, թույլ տվեցին, որ բանակային ստորաբաժանումներն ու տեխնիկան անխոչընդոտ ու առանց արյուն թափելու հատեն Իրանի սահմանը։

Իրանի հյուսիսային նահանգները և դեպի մայրաքաղաք շարժումը վերահսկողության տակ առնելու համար խորհրդային հրամանատարությունը երեք բանակ և Կասպյան նավակազմ հատկացրեց։ Բրիտանացիներն արևմուտքից հարվածելու համար Իրաքում, Բասրայի և Քրքուքի շրջանում բանակային խումբ ձևավորեցին։ Մարտական գործողությունների ծովային թատերաբեմում թագավորական ՌԾՈւ–ի նավերը Պարսից ծոցում զբաղեցրին իրանական նավահանգիստները։

Երևանի ստորգետնյա հիվանդանոցը, որտեղ հիվանդները սաղավարտ են կրում. տեսանյութ

Չորս օր անց շահ Ռեզա Փահլավին զինադադար հայցեց և շուտով հրաժարվեց գահից հօգուտ իր որդու` Մոհամմադի։ Դա ձեռնտու էր բրիտանացիներին։ Գահընկեց արված միապետին ռազմագերու նման ուղարկեցին Յոհանեսբուրգ, որտեղ նա երեք տարի անց մահացավ։

Խորհրդային և բրիտանական զորքերը լքեցին Իրանը 1946 թվականի գարնանը։ Այդ ժամանակից ի վեր աշխարհի քաղաքական քարտեզի վրա շատ բան է փոխվել։ Վերացավ գաղութային Մեծ Բրիտանիան, Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, փլուզվեց ԽՍՀՄ–ը...

Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ

Այսօր Իրանը Հայաստանի համար բարեկամական հարևան է, որը լավ հարաբերություններ է պահպանում Երևանի համար դաշնակից Ռուսաստանի հետ։

Ինչի համար են նախկին գործակալին դատապարտել Խորհրդային միությունում ու ԱՄՆ–ում. տեսանյութ