Ռուսաստանը որպես հրեշ է ներկայացվել. դեսպանությունը դատապարտել է «Պուլիտցերին»

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Facebook սոցիալական ցանցի իր էջում դժգոհություն է հայտնել ամերիկյան ԶԼՄ-ներում հակառուսական քարոզչության պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը դատապարտել է «Պուլիտցերին», որ հակառուսական նյութերի համար մրցանակ է տվել New York Times–ին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ-ում վրեժի այնպիսի տարբերակներ են մտածում, որ Չինաստանը նախանձի Ռուսաստանին

Այսօր հայտնի դարձավ, որ Պուլիտցերյան մրցանակի կազմկոմիտեն «Միջազգային լրագրություն» անվանակարգում մրցանակ է շնորհել New York Times պարբերականին՝ իբր ռուսական ղեկավարության թույլ տված «Հափշտակման գործողությունները բացահայտող, մեծ ռիսկով գրված հետաքրքիր պատմությունների շարքի» համար։

Ռուսաստանի դեսպանությունը նշել է, որ երեք տարի առաջ NYT-ն արդեն մրցանակ ստացել էր Ռուսաստանը որպես հրեշ ներկայացնելու համար։

«Մրցանակի կազմկոմիտեն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում` գերադասելով այնպիսի պնդումներ պարունակող հակառուսական նյութերը, որոնք շատ անգամ հերքել են ոչ միայն Ռուսաստանի պաշտոնատար անձինք, այլև կյանքն ինքն է հերքել դրանք։ Եթե այդտեղ, ինչպես ասվում է, «մեծ ռիսկ» կա, ապա միայն հեղինակության համար»,- նշված է ռուսական դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

Ռուսաստանի պլանային վարժանքներն ու «մկների վազվզոցը». ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում

Դեսպանատանը ամերիկյան պարբերականի հոդվածաշարն անվանել են «Չնոսրացված ռուսատյաց հորինվածքների ժողովածու, որը կարելի է ուսումնասիրել որպես կեղծ փաստերի ստեղծման ձեռնարկ»։

Հաջողված հարված, կամ Ամերիկայի հեղափոխությունն ընդդեմ ռուս-արաբական հզորության` ճնշված է