Ճիշտը երեխայից իմացիր. փոքրիկ աղջիկն ասում է` որն է աշխարհի ամենասարսափելի աշխատանքը

Համացանցում հայտնված տեսանյութը `փոքրիկ գեղեցկուհու մասնակցությամբ ,շատ օգտատերերի է հիացրել։ Նրանք հավանել ու մեկնաբանել են այն։
Sputnik

Տեսանյութի հերոսուհին` փոքրիկ գեղեցկուհին, շատ լուրջ դեմքով հայտարարում է, որ աշխարհի ամենասարսափելի մասնագիտությունը տնային տնտեսուհունն է։

Նա ոչ միայն հայտարարում է, այլ նաև բացատրում է իր գնահատականի պատճառները։

Մոսկվայում կործանիչներն ու ռմբակոծիչները պատրաստվում են Հաղթանակի օրվան․ տեսանյութ

«Տնային տնտեսուհին աշխատավարձ չի ստանում, արձակուրդ չի գնում, գործից շուտ չի կարող «թռնել»»,–թվարկում է նա ու չի մոռանում ավելացնել, որ շրջապատում էլ բոլորն ասում են, թե նա չի աշխատում, այլ տանը նստած է։

Զարմանալի է, ինչպես է այդքանը հասկացել մոտ 3 տարեկան աղջնակը, որը դժվար թե հասցրած լիներ տնային գործեր կատարել։

Երբ կարոտում ես ակումբը․ տղան հուսահատությունից պարում է «փայտե աղջկա» հետ. տեսանյութ

Փոքրիկ գեղեցկուհին շատերին է հիացրել, այս տեսանյութը բազմաթիվ «լայքեր» է ստացել, օգտատերերից մեկն էլ շտապել է հիշեցնել, որ երեխաների շուրթերից ճշմարտությունն է միշտ հնչում։

Արամեն երգել է շենքերի բակում. տեսանյութ