ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երեկ՝ մայիսի 2-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել նույն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Ալիկ Սուքիասյանը և հայտնել, որ ապրիլի 30-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր բնակարանի առաջին հարկի պատուհանը, և այնտեղից գողություն կատարել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ, ինչպես նաև՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խմբերը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ինչ իրեր են գողը կամ գողերը գողացել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժած Ա. Սուքիասյանն աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում՝ որպես քննիչ:
Երևանում «Audi»-ին բախվել է էլեկտրասյանը. վարորդն ու նրա 5-ամյա որդին հիվանդանոցում են