Ռազմական օդաչուները պատրաստ են Հաղթանակի օրվա տոնական թռիչքին Երևանի ու Գյումրու երկնքում

Հայաստանի երկու քաղաքներում մայիսի 9-ին կանցկացվեն օդային շքերթներ: «Էրեբունիում» տեղակայված ռուսական ավիաբազայի և ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի օդաչուները կշնորհավորեն Հայաստանում ապրող պատերազմի վետերաններին:
Sputnik

«Էրեբունիում» տեղակայված ռուսական ավիաբազայի և ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի օդաչուները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնական թռիչքի վերջին՝ գլխավոր փորձն են անցկացրել: Հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել

Տոնական թռիչքի նախապատրաստական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 20 միավոր ռազմական ու օդային տեխնիկա: Մայիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 11:00-ին, Երևանի ու Գյումրու երկնքում ցուցադրական թռիչքներ կիրականացնեն «Էրեբունի» ռազմաբազայի և ՀՀ ՊՆ օդուժի ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Նման տոնական թռիչքներ նախկինում իրականացվել են միայն Երևանում: Գյումրիում այն այս տարի կիրականացվի առաջին անգամ:

Մի-8МТ ռազմա-տրանսպորտային և հարվածային Մի-24Պ-ով ուղղաթիռների անձնակազմերը կսլանան Երևանի «Մայր Հայաստան» հուշահամալիրի վրայով, ապա ուղղություն կվերցնեն դեպի Գյումրի, որտեղ կանցնեն Գյումրու «Սև» (Փոքր), և «Աեքսանդրոպոլ» (Մեծ) բերդերի վրայով:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում գործող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում օդաչուները նաև հեռակա կերպով շնորհավորել են Մեծ հայրենականի 75-ամյակը՝ ավիացիոն շքերթին պատրաստվելու ընթացքում անհատապես դիմելով վետերաններին։ Օդաչուների շնորհավորանքը նախապես տեսագրվել է։

Բալասան պապի ամենակարևոր մեդալը, կամ Հայաստանի ճակատագիրը Ստալինգրադի ելքից էր կախված