Մահացել է «Ֆրիսթայլ» խմբի մեներգչուհին

«Ֆրիսթայլը» մեծ ճանաչում ուներ անցած դարի 90-ականներին։ Խումբը հայտնի էր հատկապես «Ах, какая женщина» երգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Ուկրաինայում 56 տարեկան հասակում մահացել է «Ֆրիսթայլ» խմբի մեներգչուհի Նինա Կիրսոն: Տեղեկությունը հայտնել է նրա քույրը ՝ Ալան:

Նադեժդա Բաբկինան պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից

«Մեկ ժամ առաջ սիրելի քույրս մահացավ. .. », - Facebook-ում գրել է նա։

Խմբի անդամ Սերգեյ Կուզնեցովն էլ նշել է, որ Կիրսոն մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

2018 թվականի ամռանը հայտնի էր դարձել, որ երգչուհին ուղեղի կաթվածից հետո բարդ վիրահատություն է տարել և կոմայի մեջ ընկել։

Կարանտին «հայկական ձևով». ռուսաստանցի օպերային երգչուհին չի հասցնում ձանձրանալ

«Ֆրիսթայլ» խումբը մեծ ճանաչում ուներ 1990-ական թվականներին: Առավել հայտնի էին «Белая метелица», «Ах, какая женщина», «Больно мне, больно» երգերը։

«Ապաքինվելու կատաղի ցանկություն առաջացավ»․ ինչպես է Լև Լեշչենկոն հաղթահարել COVID-19-ը