Շրջակա միջավայրի նախարարությունն աշխատանք է առաջարկում մարզերի բնակիչներին

Կորոնավիրուսի սոցիալ- տնտեսական հետևանքների չեզոքացման հերթական ծրագիրն ուղղված է բնության պաշտպանությանն ու լրացուցիչ աշխատատեղեր է խոստանում մարզերի բնակիչներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց COVID-19 նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմման ուղղված հերթական՝ 15-րդ ծրագիրը:

Ծրագրի հեղինակը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որն առաջարկում է ՀՀ բարձրադիր գոտիներում հիմնել գետերի ափապաշտպան անտառաշերտեր՝ ուռենու տեղական տեսակներից:

«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տանհինգերորդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը»,- կառավարության նիստում հայտնեց նախարար Էրիկ Գրիգորյանը:

Ծրագիրը կիրականացնեն 3 կազմակերպություններ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը։

Կորոնավիրուսը բոլորի տուն «կմտնի», կամ վարակը ստիպում է հիշել «տալոնով» հացը

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը շուրջ 200 մլն դրամ է: Ծրագրի շահառու ուրաքանչյուր քաղաքացու կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախատեսվում է շուրջ 1000 քաղաքացու մասնակցություն, բայց ծառատունկը նախատեսվում է հետագայում վերածել մշտական եզոնային ծրագրի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ հայտնեց, որ անապահով ընտանիքներն այդ աշխատանքներին մասնակցելու արդյունքում նպաստից չեն զրկվի:

Մեկ օրում` 134 նոր դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2066–ի