Դեռ շատ զոհեր կլինեն․ Անտոնիո Գուտերեշը՝ կորոնավիրուսի մասին

ՄԱԿ-ը մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ գլոբալ հումանիտար ծրագիր է գործարկել՝ աշխարհի ամենաաղքատ երկրներում COVID-19-ի դեմ պայքարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսն արդեն ավելի քան 200 հազար մարդու կյանք է խլել, սակայն կարող է դեռ բազում մարդկանց մահվան պատճառ դառնալ, հատկապես այն երկրներում, որտեղ մարդիկ ամենաքիչն են պատրաստ համավարակի դեմ պայքարին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նման կարծիքը է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակապով ասուլիսի ժամանակ։

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 3 մլն-ին. որ երկրներն են «առաջատար»

Նա մտահոգություն է հայտնել, որ զարգացող երկրներին վարակի դեմ պայքարին սատարելու հարցում համախմբվածությունը բավարար չէ։ Դա վերաբերում է նաև համավարակի առաջացրած ճգնաժամի տնտեսական և սոցիալական հետևանքները վերացնելուն։

«ՄԱԿ-ն ամբողջովին մոբիլիզացվել է՝ կյանքեր փրկելու, սովը կանխելու, ցավը թեթևացնելու ու վերականգնումը ծրագրելու համար», - ասել է նա։

Գուտերեշը հիշեցրել է, որ ավելի վաղ ՄԱԿ-ը մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ հումանիտար արձագանքի գլոբալ ծրագիր է գործարկել՝ աշխարհի ամենաաղքատ երկրներում COVID-19-ի դեմ պայքարելու համար։ «Համերաշխության չվերթերի» շնորհիվ Աֆրիկայի 52 երկրներ 1,2 հազար տոննա թեստեր ու բժշկական այլ պարագաներ են ուղարկվել։

Հայաստանում կորոնավիրուսից մահացած մարդկանցից մեկը 47 տարեկան է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայ գիտնականները կներկայացնեն COVID-19-ի վերաբերյալ իրենց ուսումնասիրությունները