Ողբերգական հրդեհ Լենինգրադի մարզում․ 8 մահացածից 6-ը երեխաներ են

Լենինգրադի մարզի բնակելի շենքի հրդեհը մարվել է, փլատակներն են քանդում։ Մահացածների ինքնությունը պարզվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Լենինգրադի մարզում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի արդյունքում 8 մարդ է զոհվել։  Այս տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Վիբորգի հերթապահ ծառայությանը։

Հրդեհ Չարենցավանում. փոքրիկ Մանեին հիվանդանոց են տեղափոխել

Հրդեհն առաջացել է գիշերը Վիբորգի Մալայա Վոդյանայա փողոցում գտնվող տներից մեկում։ Հրդեհի հետևանքով վեց երեխա ու երկու մեծահասակ մարդ է մահացել։ Նշվում է, որ ընտանիքը սոցիալապես անապահով էր։

Հրդեհը չեզոքացվել է, փրկարարները քանդում են փլատակները։

Միևնույն ժաանակ, ՌԴ ԱԻՆ-ի Լենինգրադի մարզի վարչության տվյալներով՝ դեպքի վայրում հինգ դի է հայտնաբերվել։ Նրանց ինքնությունը պարզվում է։

Հրդեհ է բռնկվել Մոսկվայում կառուցվող հիվանդանոցում. բանվորներից մեկը մահացել է. տեսանյութ