Փոփոխություններ Վրաստան–Հայաստան բեռնափոխադրումների հարցում․ դեսպանատան պարզաբանումը

Փոփոխությունները վերաբերում են բեռնափոխադրումներ իրականացնող TIR-ից փոքր մեքենաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Վրաստանն ու Հայաստանը պայմանավորվել են տրանսպորտային փոխադրումների ոլորտում նոր կարգավորումներ անել՝ քանի դեռ երկու երկրներում արտակարգ դրության ռեժիմ է գործում։

Ավելի վաղ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հայտնել էր, որ վրացական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանից Վրաստանի «Սադախլո» անցակետով Հայաստան եկող փոքր բեռնատարների համար արգելքը հանվել է։

«Խոսքը TIR-ից փոքր բեռնատար մեքենաների մասին է», - Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանում Հայաստանի դեսպանատանը։

Փոքր չափի մեքենաներին թույլ է տրվում Վրաստանի տարածքով փոխադրումներ իրականացնել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ։ Այդ խմբում ներառված են նաև փոստատար մեքենաները, որոնք փոխադրումներ են իրականացնում Թբիլիսիի միջազգային օդանավակայանից։

Կորոնավիրուսը Ռուսաստանում և Վրաստանում. ինչ վիճակ է այս երկրներում

Փոքր չափերի մեքենաների վարորդները կարող են արդյունաբերական ապրանքներ տեղափոխել Վրաստանի տնտեսվարողներից (դա չի վերաբերում գյուղատնտեսական ապրանքներին,- խմբ.)։

Վարորդները պետք է սահմանին ներկայացնեն Վրաստանում իրենց գործընկերների հետ կնքված պայմանագրերը, նաև պետք է խստորեն հետևեն ներկայացրած երթուղուն ու ժամանակացույցին։

Նշենք՝ մարտի 13-ից ուղևորափոխադրումները Վրաստանի ու Հայաստանի միջև արգելվել են։ Բեռնափոխադրումներն իրականացվում են սովորական ռեժիմով։

Երկու երկրում էլ կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։

ԵԱՏՄ տարածքում բեռնափոխադրումների նոր կարգեր են գործելու․ փոխնախարար