Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1867-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա տվյալները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 59-ով և դարձել 1867։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է. նոր տվյալներ

Առողջացել է 866 մարդ,  փաստացի բուժվողները 971–ն են, ընդհանուր առմամբ 19296 թեստավորում է իրականացվել, արձանագրվել է մահվան ևս մեկ դեպք. մահացածների թիվը հասել է 30-ի։

Երեկ՝ ապրիլի 27-ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել էր 62-ով և դարձել 1808։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Պարետը երկարացրել է ժամկետը. Մարալիկում ու Ձորակապում կշարունակի գործել հատուկ ռեժիմ

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը՝ ժամը 17:00-ը ներառյալ։