Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1523. մեկ օրում վարակվել է 50 մարդ

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսից աառողջացել են 659 մարդ, բուժվում են 816–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։ Բարեբախտաբար, վերջին օրվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է և դարձել 1523 մարդ։ Մեկ օրում կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է գրանցվել 50 մարդու մոտ։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը: Առողջացել են 659–ը, այս պահին բուժվում են 840–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։ Բարեբախտաբար, վերջին օրվա ընթացքում մահվան դեպք չի գրանցվել։

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվն արագ տեմպով ավելանում է. նոր տվյալներ

Նշենք, որ ապրիլին 22–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1472 էր։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։ Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

Ինչպես պայքարել կորոնավիրուսային սթրեսի դեմ և քիչ ուտել. փորձագետի խորհուրդներ