Գեղարքունիքում կորոնավիրուսից մահվան դեպք է արձանագրվել. մանրամասներ

Երեք օր առաջ կորոնավիրուսից մահացածի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով:

«Կորոնավիրուսից մահացել է 87 տարեկան մի կին, որն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, 8 տարի անկողնային հիվանդ է եղել։ Կինն ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշեմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է մարզպետը։

Նրա խոսքով` երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, իսկ երկու օր հետո կնոջ թեստի պատասխանն է դրական եկել։

47 հիվանդ, 150 մեկուսացված. ի՞նչ իրավիճակ է Վարդենիսում․ մարզպետը մանրամասներ է պատմում

Սանոսյանը մանրամասնել է նաև, որ կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացած է։

Հիշեցնենք, որ այսօրվա տվյալներով կորոնավիրուսով վարակվածները 1523–ն են, մահերի թիվը հասավ 25–ի։