Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա զոհ և վիրավոր

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Երեկ՝ ապրիլի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Կա զոհ: Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com-ը:

«Ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 36 LD 496 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Աղավնատուն գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ կողաշրջվելով, հայտնվել դաշտում»,-գրում է կայքը:

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Մյուսին ավելի ուշ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:

Վթար Բագրատունյաց-Չեխով խաչմերուկում․ շտապօգնության վարորդն ու հիվանդը վնասվածքներ ունեն

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է