ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս տանող ճանապարհին տեղի ունեցած տղամարդու սպանության առթիվ մեղադրանք է առաջադրվել 31-ամյա բնակչին: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 17-ի գիշերը՝ ժամը 00.00-ից 01.00-ն ընկած ժամանակահատվածում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 29-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի 31-ամյա բնակիչն իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տիպի որսորդական ողորկափող հրացանով կրակել է «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ստացված մարմնական վնասվածքներից նշված ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:
Մարդիկ փողոցում շատացել են. Ոստիկանությունն իր բացատրությունն ունի
Վերջինս կալանավորվել է: Նախաքննությունը շարունակվում է: