Ոստիկանի շորերով տղամարդը Կանադայում կրակոցներ է արձակել. 17 մարդ է մահացել

Ոստիկանները 12 ժամ հետո ձերբակալել են հանցագործին, սակայն հատուկ գործողությունների արդյունքում նա ևս մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի –Sputnik. Ապրիլի 19-ի երեկոյան մի տղամարդ կրակոցներ է արձակել Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում: Տեղեկությունը հայտնում են տեղի ԶԼՄ–ները։ Միջադեպի հետևանքով 16 մարդ մահացել է։

Հրաձգություն Սուխումում, կան զոհեր և վիրավորներ. նշվում է, որ նաև «օրենքով գող» է սպանվել

Ավելի ուշ հանցագործին ձերբակալել են հատուկ գործողությունների ընթացքում, սակայն ստացված վնասվածքներից նա ևս մահացել է` դառնալով իր կազմակերպած հրաձգության 17-րդ զոհը։

​​Մահացածների թվում է Կանադայի թագավորական հեծելազորային ոստիկանություն աշխատակցուհի Հայդի Սթիվենսոնը, ևս մեկ աշխատակից աննշան վիրավորում է ստացել։

«Հայդին կատարեց իր պարտքն ու հեռացավ կյանքից` պաշտպանելով նրանց, ում ծառայում էր», – գրել է Նոր Շոտլանդիայի ոստիկանության ներկայացուցիչ Լի Բերգմանը։

​​Ոստիկանությունն արդեն պարզել է կրակողի ինքնությունը: 51-ամյա Գեբրիել Ուորթմանը կրակ էր բացել իր մեքենայից, որը քողարկել էր որպես պարեկային։ Նշվում է, որ հանցագործը ոստիկանական համազգեստով էր, սակայն նա երբևէ իրավապահ մարմիններում չի աշխատել։

Տեղի իշխանությունները նշում են, որ զոհերի թիվը կարող է աճել։ Կրակողին ձերբակալելու գործողությունները 12 ժամ են տևել։

Հրաձգություն ամերիկյան Յուտա նահանգում. կան զոհեր և վիրավորներ