Ինչպես նիհարել կարանտինի ընթացքում․ խորհուրդներ մասնագետներից

Փորձագետները հանդես են եկել մի շարք առաջարկություններով՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով ինքնամեկուսացման պայմաններում ավելորդ քաշից խուսափելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik․  Կարանտինն ու ինքնամեկուսացումը դեռևս շարունակում են կորոնավիրուսի տարածումը կանխող ամենագործուն միջոցները մնալ, մինչդեռ կարանտինը շատերի համար բավական լուրջ խնդիր է առաջացնում։

Շահխաթունի. «Մարդիկ պարապ են, սկսել են ավելի շատ ուտել, ինչը ռիթմի և օրակարգի խախտում է»

Այս ընթացքում հեշտությամբ կարելի է ավելորդ քաշ հավաքել, քանի որ մարդիկ ավելի քիչ են շարժվում, իսկ գայթակղություններն ավելի շատ են։ Ձանձրույթից «մի բան ուտելը» նույնպես ակտուալ է։

Իսկ այս պայմաններում ինչպե՞ս պահպանել կազմվածքը և չգիրանալ կարանտինի ընթացքում։ Մասնագետներն այդ առիթով մի քանի խորհուրդներ են տալիս։

Առաջին հերթին պետք է մարմնամարզությամբ զբաղվել, արթնանալուց հետո առաջին կես ժամվա ընթացքում կարելի է պարզ վարժություններ անել, «բացել» մկանները։ Այն կաշխուժացնի և կառույգացնի ձեզ։

Հարսանիքից հետո կարանտին. ինչպես են Կանտարիա ամուսինները Երևանում բուժում վարակվածներին

Չի կարելի բաց թողնել նախաճաշը։ Սա երկրորդ կարևոր կանոնն է։ Արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում անպայման պետք է նախաճաշել։ Նախաճաշը նպաստում է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանմանը, կարգավորում է նյութափոխանակությունը։ Կարևորը ճիշտ սննդատեսակ ընտրելն է։

Մասնագետները խորհուրդ են տալիս առավոտյան, մինչև որևէ բան ուտելը մի բաժակ ջուր խմել, ցանկալի է՝ կիտրոնով։

«Գրողը տանի, ախր նոր–նոր էի նիհարել». Գոհար Ավետիսյանը խոսել է հղիության մասին

Բացօթյա զբոսանքներն անհրաժեշտ են անգամ կարանտինի ժամանակ․ կարող եք զբոսայգիներ կամ այլ վայրեր ընտրել, որտեղ հնարավոր կլինի անվտանգ հեռավորություն պահպանել։ Տանը կարելի է պարել, վիդեոկապով զանգահարել ընկերներին և իսկական պարային երեկույթ ստեղծել։

Բացի այդ, կարելի է ընդհանուր մաքրություն սկսել։ Այն միանգամայն  կարող է փոխարինել մարզասրահի պարապմունքին։

Եվ ևս մի կարևոր խորհուրդ․ անհրաժեշտ է կառավարել ախորժակը։ Եթե քաղց եք զգում, մի քիչ ջուր խմեք և քիչ անց կհասկանաք՝ իրոք ուտել էիք ուզում, թե փորձում էիք այդ կերպ ցրել ձանձրույթը։

Եվ վերջում՝ անհրաժեշտ է սահամանափակել սոցիալական ցանցերում և ինտերնետում անցկացրած ժամանակը։ Դա նույնպես կարող է հանգեցնել սթրեսի, իսկ սթրեսը նյութափոխանակությունը խաթարող և ավելորդ քաշ հավաքելուն նպաստող ամենաուժեղ գործոնն է։

Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները