Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ

COVID-19–ով վարակվելու ամենաշատ դեպքերն արձանագրվել են ԱՄՆ–ում ու եվրոպական երկու երկրներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 251 հազար 770–ի։ Տվյալները ներկայացնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Պարզվել է` որ ջերմաստիճանի դեպքում է մահանում կորոնավիրուսը

Աշխարհում ընդհանուր առմամբ բուժվել է 574 386 մարդ, մահացել` 154 311–ը։

Կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով առաջատարների եռյակում են ԱՄՆ–ն (710 272 վարակակիր), Իսպանիան (190 839) և Իտալիան (172 434)։

Այս երկրներին հաջորդում են Ֆրանսիան (147 969) ու Գերմանիան (141 397)։

Տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան (108 692), Չինաստանը (82 719), Իրանը( 79 494), Թուրքիան (78 546) և Բելգիան (36 138)։

Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար