Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին բժշկուհի է. մանրամասներ

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու մոտ թոքաբորբ չկա, նրա վիճակը լավ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 17-ին, կորոնավիրուսով վարակված քաղաքացին մասնագիտությամբ բժշկուհի է։

«Կորոնավիրուսով հիվանդին երրորդ անգամ կթեստավորեն»․ Գեղարքունիքի մարզպետ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` նա տեղափոխվել է երևանյան հիվանդանոցներից մեկը։ Կինը թոքաբորբ չունի և իրեն լավ է  զգում։

Մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, թե չի կարող ասել` որտեղ է աշխատում վարակված քաղաքացին, սակայն վերջին 1 շաբաթում նա աշխատանքի չի հաճախել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում էր արել` հայտնելով, որ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսով վարակված քաղաքացու շփման շրջանակը պարզելու համար։ Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201 է։

«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ