ԱԺ նախագահը պատմեց, թե ինչպես է կազմակերպվել Սերժ Սարգսյանի մուտքը խորհրդարան

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн
Արարատ Միրզոյանն ասաց, որ ՀՀ երրորդ նախագահի մուտքը Ազգային ժողով կազմակերպվել է ԱԺ ղեկավարության մակարդակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ԱԺ-ից հրավերը եղել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կողմից, բայց մուտքը կազմակերպվել է ԱԺ ղեկավարության մակարդակով: Լրագրողների հետ զրույցում այս մանրամասները հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: 

«Եկել է ժամանակը, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին». Սերժ Սարգսյանն այցելեց ԱԺ

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн
«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Նա ասաց, որ Սարգսյանը ԱԺ տարածք մուտք է գործել ծառայողական մուտքի դարպասով, ավտոմեքենայով, իսկ ԱԺ շենք՝ ԱԺ նախագահի համար նախատեսված առանձին միջանցքով:

«Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձն մուտք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել այդ մուտքով ու այդ միջանցքով գնալ: Այսինքն՝ ինչ որ անհրաժեշտ է եղել, արվել է»,- ասաց նա:

Քոչարյանի պատասխանից է կախված Սերժ Սարգսյանի` հանձնաժողովի նիստին մասնակցելու որոշումը

Սերժ Սարգսյանը լրագրողներին խոստացել էր ԱԺ հանձնաժողովի հետ հանդիպումից հետո հանդիպել նրանց հետ ու պատասխանել Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին: Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպես է ԱԺ նախագահը վերաբերվում նախկին նախագահի այս խոստմանը: Արարատ Միրզոյանը դժվարացավ տեսակետ հայտնել՝ նշելով, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, ու ցանկացած ոք իրավունք ունի իր կարծիքը հայտնելու:

Հիշեցնենք, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի ապրիլի 16-ի նիստը, որին մասնակցում էր Սերժ Սարգսյանը, տևեց շուրջ 5 ժամ։ Նիստին Սարգսյանը մասնակցում էր մեկ պայմանով` դրա տեսաձայնագրությունը պետք է իրեն տրամադրեն։ Սարգսյանն էլ իր հերթին պարտավորվել է մինչև 2050 թվականը նիստի ժամանակ հնչած հարցուպատասխանի մանրամասները չհայտնել։

Փոխարենը նաև լրագրողներին խոստացավ արտակարգ դրության ավարտից հետո հանդիպել ու պատասխանել Ապրիլյան պատերազմի մասին բոլոր հարցերին:

Ինչ է ասել Սերժ Սարգսյանն ԱԺ–ում. մանրամասներ դռնփակ նիստից. «Ժողովուրդ»