Անձրևները մոտենում են․ եղանակի տեսություն

Տեղումները կլինեն կարճատև անձրևների տեսքով։ Հյուսիսային շրջաններում հնարավոր է նաև ամպրոպ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ապրիլի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Անձրևները մոտենում են․ եղանակի տեսություն

Ապրիլի 19-ին շրջանների զգալի մասում, 20-21-ը հյուսիսային շրջաններում կեսօրից հետո սպսավում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը 17-18-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում ապրիլի 17-18-ը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին, իսկ 19-ի կեսօրից հետո  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +20-ից +22, երեկոյան +14-ից +16 աստիճան։

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց