«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է». Քոչարյան

Депутаты от фракции Мой шаг Андраник Кочарян на заседании Парламента (15 января 2019). Еревaн
Սերժ Սարգսյանի մասնակցությամբ նիստը շուտ չի ավարտվի։ Անդրանիկ Քոչարյանի խոսքով` պատգամավորները դեռ հարցեր ունեն. հարցից հարց է ծնվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանձնաժողովի բոլոր հարցերին։

Լրագրողները հետաքրքրվեցին` իսկ Սերժ Սարգսյանը հարցեր տվե՞լ է հանձնաժողովին։

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է։ Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին։ Ինքն է որոշողը՝ պատասխանել, թե ոչ»,– ասաց նա:

Քոչարյանը նշեց նաև, որ Սարգսյանը պատասխանել է բոլոր հարցերին։ 

Նա տեղեկացրեց՝ որոշել են 15 րոպե ընդմիջում անել, որովհետև նիստը երկար կտևի. պատգամավորները դեռ հարցեր ունեն, հարցից հարց է ծնվում։

Третий президент Армении Серж Саргсян на заседании апрельской комиссии в парламенте (16 апреля 2020). Еревaн
«Եկել է ժամանակը, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին». Սերժ Սարգսյանն այցելեց ԱԺ

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա համաձայնել է հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` ողջ ընթացքը պետք է տեսաձայնագրվի, տեսաձայնագրության մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։ Նա այսօրվա նիստից առաջ նաև հայտարարություն է տարածել` նշելով, որ ինքն էլ հարցեր ունի պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով: Այս ամենի առնչությամբ, ըստ նրա, դեռ եզրակացություններ կանի: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ այսօր հանձնաժողովի նիստում պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի ու նաև այն, ինչ մտածում է։

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։ 2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Բացի այդ, ՊՆ–ից հանձնաժողով են ուղարկել մեծ ծավալի փաստաթղթեր, որոնցից արդեն ուսումնասիրվել է 2684 էջը` 147 տեքստային և 14 գրաֆիկական քարտեզներով, տեղեկատվական–վերլուծական և հետախուզական, զորքերի կառավարման, օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթերով։