Ղազախստանում ՄԻԳ-31 ռազմական ինքնաթիռ է կործանվել. սարսափելի պահի տեսանյութը

Միջադեպը տեղի է ունեցել Կարագանդայի օդանավակայանից դեպի հարավ գտնվող հատվածում։ Թռիչքից անմիջապես հետո շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։
Sputnik

ՄԻԳ-31 ռազմական ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի օդանավակայանի մերձակայքում։ Լուրը հայտնում է Sputnik Ղազախստանը` հղում անելով հանրապետության ՊՆ–ին։

Ադրբեջանի ՌՕՈՒ–ի ՄիԳ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը. օդաչուին դեռ չեն գտել

ՄիԳ-29 կործանիչն ընկել է Մոսկվայի մարզում

Հաղորդագրության համաձայն` օդաչուները ողջ են, անձնակազմը հասցրել է դուրս նետվել։

Միջադեպը տեղի է ունեցել Կարագանդա քաղաքի մոտակայքում մարտական հերթապահություն իրականացնելու նախապատրաստական պլանային թռիչքի ժամանակ։

Հայտնում են, որ վերելքից անմիջապես հետո շարժիչներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դուրս նետվելու հրաման ստանալով` օդաչուները օդանավն ուղղել են դեպի դաշտերը` բնակատեղիից հեռու։

Ղազախստանի Պն–ն միջադեպը հետաքննող հանձնաժողով է նշանակել։ Տեղում աշխատում է Ղազախստանի ՌՕՈւ փրկարարա–որոնողական ծառայության ջոկատը։

Եգիպտոսում ռուսական ՄԻԳ-29 oդանավ է կործանվել