Կորոնավիրուսով վարակվածների թիվը դեռ ավելանում է. Հայաստանում արդեն 1067 դեպք է հաստատվել

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հաղորդել հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 28-ով և դարձել 1067։ Եվս երկու մարդ մահացել է։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Բուժվածներն այսօրվա դությամբ 265–ն են, փաստացի բուժվողները`786–ը, ընդհանուր թեստավորվել է 8316 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում էին արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։

Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։ 

Կորոնավիրուսով վարակվածներ կան նաև ժամկետայինների շրջանում. ծնողները տեղյակ պահվո՞ւմ են