Կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք է գրանցվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս պահին դեռ չի կարող ասել, թե կորոնավիրուսի պիկն արդեն թիկունքում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց, որ Հայաստանում երեկ կորոնավիրուսից մահվան ևս 2 դեպք է գրանցվել։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

«Մահվան դեպքերի միջին տարիքը 74.8 է։ 54 առողջացման դեպք ենք ունեցել երեկ։ 786 ակտիվ դեպք կա, ակտիվ դեպքերի որոշակի նվազում կա»,–ասաց նա։

Փաշինյանի խոսքով` այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ հնարավորություն կա ջարդելու վարակի ողնաշարը։

Վարչապետը նշեց` լավ լուրերից ոչ թե պետք է մեր զգոնությունը թուլանա, այլ կրկնապատկվի ու քառապատկվի։ Նա ասաց, որ այս պահին դեռ չի կարող ասել, թե պիկն արդեն թիկունքում է։

Մարտունու ԲԿ-ի բժիշկների թեստավորման արդյունքները հայտնի են

685 թեստ են իրականացրել երեկ, որից դրական է եղել 28–ը։ Առաջին անգամ դրական դեպքերը կրկնակի քիչ են, քան առողջացման դեպքերը։

Վարչապետը հայտնեց նաև, որ այսօր հանձնարարական է տվել, որ պարետատունը և տեսչական մարմինը գործատուներին խորհրդատվություն տրամադրեն, թե ինչ հակահամաճարակային միջոցառումներ է անհրաժեշտ իրականացնել։

Հիշեցնենք՝ երեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 1039 դեպք էր գրանցվել: Մահերի թիվը 14 էր, այժմ արդեն դարձավ 16: