Կրակոցներ Արարատի մարզում. 43–ամյա տղամարդը մահացել է շտապօգնության մեքենայի մեջ

Մահացածն Արցախի բնակիչ է, հրազենային վնասվածքը նա ստացել է անհայտ հանգամանքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում երեկ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվող քաղաքացին մահացել է շտապօգնության մեքենայի մեջ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ի՞նչ վտանգներ կան դիմակը սխալ կրելու դեպքում․ ԱՀԿ խորհուրդները

«Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ապրիլի 12-ին, Ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին Մասիսի բժշկական կետրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վիրավորմամբ տղամարդը Արտաշատից բժշկական կենտրոն տեղափոխելիս մահացել է։ Քննություն է ընթանում դեպքի հանգամանքները պարզելու համար»,–ասացին ոստիկանությունից։

Shamshyan.com-ն էլ հայտնում է, որ մահացածը Արցախի Հանրապետության բնակիչ, 43-ամյա Արման Ք-ն է, ով հրազենային վնասվածք է ստացել անհայտ հանգամանքներում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։